• Чт. Мар 4th, 2021

ARM.C

news

11-ամյա հնդկուհին համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ մեկ րոպեում 21 անգամ կատարելով յոգայի ամենաբարդ վարժությունը (տեսանյութ)

Автор:admin

Янв 29, 2020

Հնդկաստանում 11-ամյա աղջիկը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ կատարելով յոգայի ամենաբարդ վարժություններից մեկը համարվող հնարքը (կոչվում է Niralamba Poorna Chakrasana):

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, Ռիյա Պալադիան այդ վարժությունը, որը յոգայով զբաղվողներից շատերը ընդամենը մեկ անգամ են կարողանում անել, կատարել է մեկ րոպեում 21 անգամ: Ռեկորդն արձանագրվել է հունվարի 20-ին:

Ռիյան բնակվում է Ուտարախանդ նահանգի Գաուլապար գյուղում: Յոգայով և մարմնամարզությմաբ զբաղվող աղջիկը հանդիսականին տպավորել է ճկունությամբ և արագությամբ, որով ցուցադրել է բարդագույն վարժությունը:  

Նշվում է, որ Ռիյան ջանասիրաբար մարզվում է: Նա ամեն օր 10 կմ վազում է: Նրա երազանքն է օրերից մի օր համալրել Հնդկաստանի Օլիմպիական թիմը:

Այս վարժության ռեկորդը գերազանցվել է 2 անգամ՝ 2017 թվականին, երբ 13-ամյա աղջիկը մեկ րոպեում այն կատարել էր 15 անգամ և ևս մեկ անգամ, երբ 8-ամյա աղջիկն այն ցուցադրել էր 17 անգամ: https://www.tert.am