Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած հայերին լայնորեն օգնություն ցուցաբերելու ծրագիր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպայի ու Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հանձնարարությամբ՝ Ֆրանսիան սկսում է իրականացնել համակարգված ջանքեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելուն», – ասել են ԱԳՆ-ից:
Նշվում է, որ ֆրանսիական կողմը կկազմակերպի մի շարք թռիչքներ: Բացի այդ, Փարիզը կամրապնդի հիվանդանոցների համագործակցությունը երկու երկրների միջև: Այն նաև կտրամադրի «աջակցություն Հայաստանում այն նախագծերին, որոնք իրականացվում են մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների կողմից»: