• Пт. Фев 26th, 2021

ARM.C

news

Օրական մի քանի անգամ զրուցում եմ Նիկոլ Փաշինյանի հետ․ Վլադիմիր Պուտին

Автор:admin

Окт 22, 2020

Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, որքան Ռուսաստանը։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Խոսելով կարգավորման մասին՝ Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կօգնի հակամարտության կարգավորման հարցում։

Նրա խոսքով, Ռուսաստանն այնպիսի դիրքորոշում ունի, որը թույլ է տալիս վայելել կողմերի վստահությունը։ ՌԴ նախագահն ասել է նաև, որ շատ կցանկանար կոմպրոմիս գտնել ղարաբաղյան հարցում։ Նա նշել է, որ օրական մի քանի անգամ զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։