• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Օվկիանոսում ամենամեծ «աղբակղզին» հասել է Ֆրանսիայի չափերին

Автор:admin

Авг 12, 2020

Մոլորակի վրա ամենամեծ «աղբակղզին» իր չափերով համեմատելի է Ֆրանսիայի հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ժակ Իվ Կուստոյի թոռը, օվկիանոսի հետազոտող եւ պաշտպան Ֆիլիպ Կուստոն եւ նրա կինը՝ Աշլան Բրոկը: «Մենք հինգ հսկայական «աղբակղզիներ» ունենք օվկիանոսի մեջտեղում: Դրանք գոյացել են օվկիանոսային հոսանքների առանձնահատկությունների պատճառով… Այնտեղ պլաստիկե իրեր են ընկնում աշխարհի բոլոր կետերից:Ամենամեծ «աղբակղզին» գտնվում է Խաղաղ օվկիանոսում: Չափերով նա ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի Տեխասի նահանգը, մակերեսով հավասար է Ֆրանսիային»,-ասել է Բրոքը: Ինչպես հավելել է Կուստոն, հիմնականում աղբակղզիները բաղկացած են պլաստիկե իրերից, որոնք օվկիանոս են ընկնում գետերից: EarthEcho International բնապահպանական ֆոնդը, որի հիմնադիրը Ֆիլիպ Կուստոն է, ամբողջ աշխարհից երիտասարդների է ներգրավում, այդ թվում՝ պլաստիկե աղտոտումից գետերի մաքրման գործին: