• Вс. Фев 28th, 2021

ARM.C

news

«Քչերը մեզ լսեցին». Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել

Автор:admin

Дек 12, 2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել կապված կուսակցության հիմնադրամ հետ. «Ուղիղ 5 տարի առաջ այ այսպես մեկնարկեց Լուսավոր Հայաստան Կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ ես իմ ելույթում հայտարարեցի, որ Հայաստանի բոլոր խնդիրների մեղավորը հիվանդ քաղաքական համակարգն է, և մենք գալիս ենք այդ հիվանդ քաղաքական համակարգը առողջացնելու՝ նոր քաղաքական մշակույթ, ներքաղաքական հանդուրժողականություն և պետականամետություն տարածելու միջոցով։ Դեռևս 5 տարի առաջ իմ ելույթում խոսեցի այն մասին, որ քաղաքական համակարգում գույները բազմազան են, և սև ու սպիտակի բաժանելը ուղղակի այնպիսի մի երևույթ է, որ ամեն բան տանում է դեպի ձախողման: Քչերը մեզ լսեցին, և նաև այդ պատճառով է, որ այսօր կանգնած խորը ճգնաժամի առջև՝ փորձում ենք լուծումներ ու ելքեր գտնենք այս վիճակից երկիրը դուրս բերելու համար: Այսպիսով. շնորհավորում եմ կուսակից ընկերներիս, մեր համախոհներին, մեր աջակիցներին Լուսավոր Հայաստանի հիմնադրման 5-րդ տարեդարձի առիթով: Վստահեցնում եմ, որ մենք ամեն բան անելու ենք, որ այս վիճակից դուրս գանք՝ բոլորով ավելի միասնական դարձած և ավելի հզորացած: Հ.Գ. Բնականաբար այսօր բոլորս ենք սգի մեջ, և այս տարի որևէ միջոցառմամբ չենք նշի կուսակցության տարեդարձը»: