• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Քոչարյանասերժական թիմի ներկայացուցիչներ էին։ Բոլորին ասում էին՝ իզուր եք կռվում, ծախված է Ղարաբաղը, բոլորին նման տեղեկատվություն էին ներարկում

Автор:admin

Ноя 28, 2020

Ազատամարտիկ Ժորա Սափեյանը, որ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի կեսը եղել է Հադրութում, մասնակցել պատերազմական գործողություններին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հադրութի հետ կապված մեկ բան կարող է ասել, ներսում դավադիր ուժեր էին հայտնվել։

«Արթուր Աղաբեկյանի նմանները գալիս էին Հադրութ, ապատեղեկատվություն տարածում։ Նա եկել, զինվորներին ասել է, որ Հադրութը ծախված է, եկեք մյուս գյուղերը պաշտպանեք»,-պատմեց Ժորա Սափեյանը։

Սափեյանը պատմեց, որ իրար հետևից գալիս էին ԱԹՍ-ները, հրետանային կրակ էր բացված, զինծառայողները դիմում էին փախուստի։ «Նախագահ Արայիկ Հարությունյանը, Հադրութի շտաբի դիմաց կանգնած, երեխայի պես լաց էր լինում, որ գնում էին, ասում էր՝ ինչո՞ւ եք գնում, ասում էին՝ ծախել եք Հադրութը։ Արայիկ Հարությունյանը իմ ներկայությամբ է լացել, դավադիր ուժերը անընդհատ հայտարարում էին, թե Հադրութը ծախված է։ Քոչարյանասերժական թիմի ներկայացուցիչներ էին։ Բոլորին ասում էին՝ իզուր եք կռվում, ծախված է Ղարաբաղը, բոլորին նման տեղեկատվություն էին ներարկում»,- հավելեց նա։