• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

Քարվաճառի հանձնումը առեղծված մնաց բնակիչների համար |Ամերիայի ձայն

Автор:admin

Ноя 25, 2020

Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ պայմանագրի համաձայն նոյեբերի 25-ին Քարվաճառի շրջանը ևս հանձնվեց Ադրբեջանին: Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության համար նշանակալի կարևորություն ունեցող այս շրջանի բնակիչները, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, առեղծվածային եմ համարում կատարվածը:

Դադիվանքի բնակիչ, ինժեներ Գրիգորի Գրիգորյանը գյուղը լքող վերջիններից է. «Մենք 25 տարի ապրում էինք այստեղ, տուն կառուցեցինք: Եվ հիմա մեզ համար շատ դժվար է հեռանալ, լքել այս գյուղը, որտեղ մեծացել են երեխաներս և դպրոց են գնացել …»:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ պաշտպանության բանակը թույլ չէր տվել հակառակորդին առաջ շարժվել այդ ուղղությամբ:

«Այստեղ պատերազմ չեղավ: Քարվաճառում պատերազմ չեղավ: Այստեղ ամեն ինչ հանգիստ էր»,-«AFP» գործակալության հետ զրույցում ասել է Գրիգորին:

Ի տարբերություն Ադրբեջանի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի այլ տարածքների, Քարվաճառի բնակիչներին մի քանի օր ժամանակ է տրվել իրենց իրերը դուրս բերելու համար: Շինարար Արթուր Կիրակոսյանի մոտ ևս հարց է առաջանում, ինչո՞ւ հայկական կողմը չփորձեց պահել այդքան կարևոր Քարվաճառը. «Հայտարարվեց, որ այդ տարածքները կհանձնվեն: Ի՞նչ կարող են անել մարդիկ: Ինչևէ, մեր երկու ժողովուրդները` ադրբեջանցիներն ու հայերը չեն կարողանա միասին ապրել»:

Լեռնային Ղարաբաղի նոր քարտեզը ստիպելու է հայերին և ադրբեջանցիներին կողք կողքի, որոշ հատվածներում նաև իրարից ինչ-որ հարցերում կախված ապրել: Քարվաճառցի աղյուսագործ Գագիկ Յախշիբեկյանը, մինչդեռ, առայժմ նման հեռանկար չի տեսնում:
«Հայերը չեն ցանկանում, որ ադրբեջանցիներն իրենց տներում ապրեն: Ուստի Իրենց տները հրկիզում են, ծառերը կտրում , և մարդիկ ամեն ինչ տանում են»,-ասել է նա:

Քարվաճառի դարպասները փակվեցին հայերի առջև՝ ետևում թողնեով մշակությային արժեքներ, պատմական ժառանգություն, միևնուն ժամանակ առաջացնելով բազմաթիվ մտահոգություններ ոչ միյան Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի անվտանգության շուրջ:
Քարվաճառից են սկիզբ առնում Հայաստանը սննող ջրային աղբյուրներ: Եվ դեռ պարզ չէ, թե ինչ ճակատագիր կունենան այդ աղբյուրները Ադրբեջանի տիրապետության տակ: Քարվաճառցի վարորդ Լեռնիկ Դավիդյանի հիմնական անհանգստությունը ևս դա է. «Քարվաճառը նախ և առաջ հարուստ է իր բնույթունով: Այստեղ մենք ունենք չորս գետեր, և նրանցից երկուսը ջուր են մատակարարում Հայաստանին»: