• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է արգելապատնեշին և բռնկվել․կա զոհ

Автор:admin

Дек 6, 2020

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է բեռնատար․ վարորդը գտնվում է ավտոմեքենայում։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատարը (վարորդ՝ Վանիկ Հ․, ծնված 1979 թ.) բախվել է ճանապարհի արգելապատնեշին և բռնկվել․ վարորդը տեղում մահացել է:Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին: Այրվել են ավտոմեքենայի խցիկը, անվադողերը և արտահոսած վառելիքը։Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։