• Пн. Мар 8th, 2021

ARM.C

news

«Փաշինյանը Մարությանի հետ ձեռք ձեռքի բռնած պետք է հեռանա». Դավիթ Խաժակյան

Автор:admin

Дек 7, 2020

«Քաղաքական այն ճգնաժամը, որ քննարկվում է այս դահլիճում, պետք է հանգուցալուծվի ու իր արտացուլումը ստանա նաև ավագանիում: Վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքապետը խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպել է երկու անգամ: Ասեմ, թե ինչ հարցի շուրջ է այն եղել. այդ հարցը եղել է 2021թ. բյուջեում ներառվող պարգևատրումների ֆոնդը 1.9 մլրդ դրամ ծավալի»,- խորհրդարանական լսւոմների ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` հավելելով, որ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը ենթադրում է, որ «Փաշինյանը, ձեռք ձեռքի բռնած Մարությանի հետ, պետք է հեռանա»:

Հիշեցնենք` խորհրդարանում շարունակվում են «Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագծի քննարկումները: