• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Փաշինյանը լռել է, երբ Լաչինում Ալիևը պնդել է 5 կմ, իսկ ՌԴ-ն 30 կմ միջանցքի հարցը

Автор:admin

Дек 11, 2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է, որ բանակցությունների ժամանակ ինքն է պնդել, որ Լաչինում 30 կմ հատված չտրվի հայերին որպես միջանցք, ինչը առաջարկում էր ՌԴ-ն, իսկ հայկական կողմը ձայն չի հանել և բավարարվել է 5 կմ-ով։ Այսինքն, Փաշինյանն ըստ էության, լռելյայն համաձայնվել է Ալիևի հետ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:  

«Կամ Մեղրու հետ կապված հարցը, դու ինչո՞ւ ես համաձայնում, շատ լավ իմանալով, որ դա վաղուցվա պանթուրքիստական ծրագիր է։ Թուրքիան միշտ ուզեցել է Ադրբեջանին միանալ Նախիջևանով, իսկ էսօր եթե դու Մեղրու հատվածով ճանապարհ ես տալիս, փաստորեն ըստ էության պանթուրանիզմը դառնում է ռեալ իրականություն, էն դեպքում երբ մենք դարեր ի վեր պայքարել ենք դրա դեմ: Փաշինյանը պետք է անհապաղ հեռանա», – նշել է բանախոսն ու անդրադարձել նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի ևս