• Вт. Май 11th, 2021

ARM.C

news

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍՊԱՆԵՆ.ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Автор:admin

Янв 28, 2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Garik Sargsyan

Ուղիղ 4 տարի առաջ իմ գաղափարակից ընկերների՝ Hakob Simidyanի, Նիկոլ Փաշինյանի և Zaven Margarianի հետ շրջում էինք Արարատի մարզի համայնքներով և մեր քաղաքացիներին ներկայացնում #ՔՊ կուսակցության ծրագրերը, մեր առաջիկա անելիքները, կարճ ասած՝ կուսակցաշինության գործով էինք զբաղված։

Հիշում եմ, #Ոսկետափում հավաքված մեր հայրենակիցները պահանջում էին օր առաջ, թեկուզ քաղաքական սպանության միջոցով, ազատվել Սերժ Սարգսյանից, բայց Նիկոլ Փաշինյանը նրանց համբերատար համոզում էր, որ դա չէ ճիշտ ուղին, այլ պետք է համակարգային փոփոխություն իրականացնել ընտրությունների միջոցով, իսկ եթե չստացվի, ապա հնարավոր է ժողովրդի ցանկությունը իրականացնել և գործող իշխանություններից ազատվել ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով։

Հենց այդ տարի աշնանը #ՆորԿյանք համայնքի ղեկավարի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակով մենք բոլորին ապացուցեցինք, որ նախկինում անհնարին թվացողը հնարավոր է, եթե կարողանում ես ճիշտ կիրառել #թիմ#ծրագիր#վերահսկողություն բանաձևը։
Այս ամենը լուրջ կարծրատիպ կոտրեց մեր քաղաքական իրականության մեջ և ճանապարհ բացեց դեպի 2018թ. պատմական իրադարձություններ, որին ընդառաջ մենք հաստատ քայլերով գնում էինք։

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ Սերժ Սարգսյանին սպանեն։