• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Փայլուն գործողությամբ հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը․ Արայիկ Հարությունյան

Автор:admin

Окт 7, 2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Սիրելի ՛ հայրենակիցներ

Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարենստիպված թաքնվել էին մոտակա անտառում սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:

Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է: Փա՛ռք մեր բանակին: Փա՛ռք Աստծո զորությանը: