• Сб. Фев 27th, 2021

ARM.C

news

Ցույցեր Նյու Յորքում․ ոստիկանությունը սկսվել է ձերբակալությունները

Автор:admin

Ноя 5, 2020

Նյու Յորքի ոստիկանությունը սկսել է ցուցարարների ձերբակալությունը, որոնք դուրս են եկել Վաշինգտոն-սքվեր այգուց և երթով շարժվում են Մանհեթենի փողոցներով։ Ակտիվիստները պահանջում են բոլոր ձայների հաշվարկ։ Քաղաքական կարգախոսներ չեն հնչեցվում, փոխարենը լսվում են ոստիկանությանն ուղղված վիրավորական խոսքեր։ Ոմանց ձեռքին նկատվում են դրոշներ՝ հաջակցություն Բայդենի։ Նշվում է, որ ձերբակալությունը կատարվում է երթևեկությանը խոչընդոտելու համար։

Ավելի վաղ Թրամփը հայց էր ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել ձայների հաշվարկը Միչիգանում։ Նա հայտնել էր գործընթացին հետևելու հասանելիության բացակայության մասին։ Միչիգանի պետքարտուղար Ջոսելին Բենսոնը Թրամփի շտաբի հայցն անվանել է անհիմն։

Թրամփը նմանօրինակ հայց է ներկայացրել նաև Փենսիլվանիայում ձայների հաշվարկի գործընթացի հետ կապված։