• Пт. Фев 26th, 2021

ARM.C

news

«Ցավում ենք և կարծում ենք, որ ԱՄՆ-ի դուրս գալն այդ պայմանագրից այն դարձնում է այլևս անկենսունակ»

Автор:admin

Ноя 22, 2020

Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի՝ Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու որոշման համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ցավում ենք և կարծում ենք, որ ԱՄՆ-ի դուրս գալն այդ պայմանագրից այն դարձնում է այլևս անկենսունակ»,- ասել է Պեսկովը:

Սպիտակ տունն ավելի վաղ հաստատել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս Բաց երկնքի մասին պայմանագրից՝ համապատասխան դիմում ներկայացնելուց կես տարի անց

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան կձգտի հասնել պայմանագրի մաս կազմող մյուս երկրներից իրենց պարտականությունների կատարման հաստատուն երաշխիքների:

Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին և ուժի մեջ մտել 2002 թվականն: Այն հանդիսանում է սառը պատերազմից հետո Եվրոպայում վստահության ամրապնդման ևս մեկ միջոց. փաստաթուղթը թույլ է տալիս անդամ երկրներին բաց կերպով տեղեկություն հավաքել մեկը մյուսի զինված ուժերի և կայանալիք միջոցառումների մասին: ԱՄՆ-ի դուրս գալով պայմանագրի անդամ երկրների թիվը կազմում է 34: