• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Տղաները ցույց տվեցին, որ մեծ սեր ու քաջություն ունեն երկրի պատիվը պահելու համար․ Կապառոս

Автор:admin

Ноя 16, 2020

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գոհ է մնացել իր թիմի ցույց տված խաղից։ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի C դիվիզիոնի խմբային փուլի 5-րդ տուրում իսպանացի մասնագետի գլխավորած թիմն արտագնա խաղում 2-1 հաշվով պարտության մատնեց Վրաստանի հավաքականին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին։ Հիանալի հանդիպում անցկացրին։ Ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր ու քաջություն՝ իրենց երկրի պատիվը պահելու համար։ Քանի որ մենք սպորտային ոլորտում ենք, աշխատում ենք այն մտքով, որ միշտ պետք է հասնել հաղթանակի։ Գիտեինք, որ բարդ է լինելու, Վրաստանի հավաքակնան ուժեղ է, 5 տարի է արդեն աշխատում է նույն մարզչի հետ։ Այդ պատճառով ֆուտբոլիստների կատարած աշխատանքը մեծ կարևորություն է ստանում»,- նշել է Կապառոսը։

65-ամյա մարզիչն այժմ արդեն պատրաստում է թիմին չորեքշաբթի օրը կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ խաղին։ Այս օրը վճռվելու է խմբի հաղթողի անունը։ Ներկա պահին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 1 միավորով գերազանցում է Հայաստանի ընտրանուն։ Խմբում հաղթանակի հասնելու համար Կապառոսի թիմը պետք է պարտադիր հաղթանակ տանի։

Մարզիչը բարդ խաղ ակնկալում նաև նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպման ժամանակ․ «Բարդ խաղ է սպասելու։ Խումբը շատ հավասար է, մրցաշարային աղյուսակն էլ դրա վկայությունն է։ Մակեդոնիայի հետ խաղին պատրաստվելու ենք նույն ոգևորությամբ և նպատակով, ինչ այս ու բոլոր մնացած խաղին էր։ Գիտենք, որ Մակեդոնիան էլ ունի շատ լավ հավաքական։ Բայց մեր ցանկությունն ու նպատակները մեծ են»։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպումը պետք է տեղի ունենար Երևանում, սակայն պատերազմական դրության պատճառով ՈՒԵՖԱ-ն տեղափոխել է Հայաստանի հավաքականի տնային հանդիպումները Կիպրոս։ Ասուլիսի վերջում Կապառոսը նշեց, որ Հայաստանի հավաքականը շատ ժանանակ չունի և Վրաստանի հետ խաղից հետո Թբիլիսիից անմիջապես մեկնելու է Նիկոսիա, որտեղ շարունակելու է պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպմանը