• Пт. Мар 5th, 2021

ARM.C

news

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան կտուգանվեք՝ ավտոմեքենայից աղբ նետելու համար

Автор:admin

Авг 13, 2020

Եթե ավտոմեքենայից աղբ նետեք, ապա կտուգանվեք՝ 25 հազար դրամի չափով: Սա նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Բացի այս, չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, մինչեւ 5 անվադող թափելը, բացառությամբ հեծանվի դողիառաջացնում է տուգանքի նշանակում 20-30 հազար դրամի չափով: Իսկ 5-ից ավելի անվադող թափելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100 հազար դրամի չափով:

Աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից համայնքի ղեկավարին շինություններում եւ շինություններից դուրս ծառայությունների մատուցման վայրերում գործունեության տեսակի վերաբերյալ սխալ տեղեկատվություն ներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ 200-300 հազար դրամի չափով: Նշված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ 500-800 հազար դրամի չափով:

Տեղեկացնենք նաեւ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը եւս առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբնվազագույն աշխատավարձի 100-200 հազար դրամի չափով: Նշված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելըառաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի 200-300 հազար դրամի չափով: