• Вт. Июн 22nd, 2021

ՏԵՍԱՆՅՈւԹ. Նորագույն զենք’ ԱԹՍ-ների դեմ պայքարի համար

Дек 5, 2020

Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ու Ռուսաստանը քննարկում են օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Ղարաբաղի կառավարության իր աղբյուրներին:

«Այժմ երկու կողմըթե՛ մերը, թե՛ ռուսականը, ջանքեր են գործադրում, որ դա տեղի ունենա», – ասել է ԼՂ ներկայացուցիչը, հավելելով առաջին չվերթը կարող է տեղի ունենալ արդեն այս ամսվա ընթացքում, ընդ որում, դեպի Ստեփանակերտ չվերթներ կիրականացվեն ոչ միայն Մոսկվայից, այլև` Ռուսաստանի այլ շրջաններից:

РИА Новости-ն հաղորդում է, որ ավելի վաղ այդ մասին հայտնել է Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, արձանագրելով, որ օդային հաղորդակցության վերականգնումը մեծապես կնպաստի պատերազմից տուժած տարածաշրջանի տնտեսական վերականգմանը:

Ստեփանակերտի օդակայանը ամբողջովին վերականգնվել էր դեռ 2012-ին, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե պատրաստ է լինել առաջին չվերթի ուղևորը: Օդանավակայանը, սակայն, այդպես էլ չէր գործարկվել` Բաքվի սպառնալիքների պատճառով:

Ռուսական ձեռնարկությունները նաեւ սկսել են ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարքի հիման վրա գործող հեռահար ռադոլոկացիոն վերահսկման նորագույն համալիրի մշակումը, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը պաշտպանաարդյունաբերական համալիրում:

«Հեռահար ռադիոլոկացիոն վերահսկման անօդաչու ուղղաթիռի մշակումն ընթանում է նոյեմբեր ամսից, այն հետեւելու է հակառակորդի փոքր եւ ցածր արագության անօդաչու թռչող սարքերին ցածր եւ ծայրահեղ ցածր բարձրություններում եւ ապահովելու է բանակային հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի ուղղումը դրանց վրա»,- պատմել է աղբյուրի զրուցակիցը:

Այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ընթացքում ակտիվորեն տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր էին օգտագործվում, այդ թվում` հետախուզական ապարատներ, հարվածային ապարատներ, ինչպես նաեւ կամիկաձե դրոններ: Փորձագետներն ու ԶԼՄ-ները ռազմական գործողությունների սպեցիֆիկան Լեռնային Ղարաբաղում նկարագրել են «դրոնների պատերազմ» տերմինով:

Մանրամասները՝ տեսանյութում