• Вт. Май 11th, 2021

ARM.C

news

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Իրանը դուրս մնաց ղարաբաղյան գործընթացից. Սերգեյ Լավրովն ուշագրավ մանրամասներ է հայտնում

Автор:admin

Дек 12, 2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա իրանական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է. «Հիմա պետք չէ մտածել այն մասին, թե ով, երբ է հասցրել կամ չի հասցրել աջակցել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ` ձևաչափի ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը: Հենց դրանով է պայմանավորվել հայտարարության մասնակիցների կազմը: Իրանի կամ Թուրքիայի հաշվին որևէ բան անելու փորձ չի եղել և չէր կարող լինել»,- նշել է նա, ասելո , որ  հիմա կարևոր է ավարտին հասցնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և տարածաշրջանը դարձնել համագործակցության և բարիդրացիության տարածաշրջան:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը միեւնույն ժամանակ այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը: Մասնավորապես, քննարկվել են միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ԼՂ կարգավորման հարցով ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության իրագործման գործնական առաջադրանքներ»,-ասվում է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/GJroVRhRTZg