• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրք զինվորականները կուղևորվեն Ադրբեջան

Автор:admin

Ноя 21, 2020

Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա հայտնել է, թե ուժերն արդեն ավարտել են նախապատրաստական աշխատանքները:

Նկատենք, որ Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 17-ին հավանություն է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանին՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու վերաբերյալ, որի համաձայն վերջիններս այնտեղ կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով:

Նախորդ շաբաթ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան եւ Մոսկվան ստորագրել են համաձայնագիր, ըստ որի Ղարաբաղում հրադադարի հսկողությունն իրականացնելու է նաև Թուրքիան՝ ռուսական կողմի հետ համատեղ: Մոսկվայում ընդգծել են, որ ռուսներն ու թուրքերը միմյանց հետ կաշխատեն մոնիտորինգային կենտրոնի օգնությամբ, որը տեղակայված է Ադրբեջանում:

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր կողմից հայտարարել է, որ Բաքուն եւ Անկարան միշտ էլ խոսել են խաղաղապահ գործողություններում Թուրքիայի մասնակցության մասին, սակայն Մոսկվան կարողացել է նրանց համոզել, որ պետք չէ ստեղծել նախադրյալներ՝ ձեռք բերված պայմանավորվածությունը տապալելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում