• Сб. Фев 27th, 2021

ARM.C

news

Տեսանյութում Հայ սպային ստիպում են սուտ խոստովանություններ անել

Автор:admin

Авг 26, 2020
https://m.facebook.com/story.php?story_fbid=1173054716407801&id=100011098515469

Պաշտոնական Բաքուն կրկին կոպտորեն խախտում է միջազգային այն նորմերը, սահմանված կարգերը, որոնք վերաբերվում են գերիներին և ռազմագերիներին։
Ադրբեջանի իշխանությունը տեսանյութ է տարածել, որտեղ հայ սպան պատմում է գերի ընկնելու պատճառները։
Ակնհայտ է, որ հայերեն տեքստը , որը կարդում է Գուրգեն Ալավերդյանը , գրված չէ սպայի կողմից, և չի արտահայտում նրա դիրքորոշումը։ Չեմ ցանկանում դետալների մեջ խորանալ, որպեսզի ակամայից չվնասեմ նրա անվտանգությունը։
Գերիին, ռազմագերիին մեղադրանք առաջադրելուց հետո, նկարահանել և այն տարածելը ևս դիտարկվում է իրավունքի կոպիտ խախտում։ Գուրգեն Ալավերդյանը հենց տեսանյութում էլ ակնհայտ ենթարկվում է հոգեբանական ճնշման, քանի որ , լինելով հայակական բանակի սպա, նստեցրել են Ադրբեջանի պետական դրոշի կողքին։ Իրավունքների խախտման բազմաթիվ դրվագներով այս տեսանյութը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը։
Հ․Գ․ Խնդրում եմ , կարդացվող տեքստի շարահյուսության հետ կապված ոչ մի մեկնաբանություն չթողնել, որպեսզի ակամայից չվնասենք մեր սպային։