• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

(տեսանյութ)ԱՄԷ-ում միանգամից 4 երկնաքեր է պայթեցվել

Автор:admin

Ноя 30, 2020

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում շրջանի զարգացման նախագծի շրջանակում միաժամանակ 4 երկնաքեր է պայթեցվել։ Այս մասին հայտնում է տեղի Khaleej Times պարբերականը։ Պայթյունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաանվտանգ, վերահսկվող պայթյուն։

Գետնին է հավասարեցվել Meena Plaza Tower համալիրի 4 շենք։ Երկնաքերների ընդհանուր բարձրությունը կազմել է 144 հարկ։
Տեղի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ պայթյունն իրականացվել է անվտանգության միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համաձայն։

Շենքերի քանդման համար պահանջվել է 10 վայրկյան։
Նշվում է, որ շենքերը վաղուց չէին շահագործվում, իսկ դրանց փոխարեն ծրագրվում է դեպի նավահանգիստ ճանապարհ կառուցել։