• Чт. Июн 24th, 2021

Վրաստանում երկու ԱԹՍ է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մատույցներում

Окт 7, 2020

Վրաստանի Հանրապետության տարածքում առնվազն երկու անօդաչու թռչող սարք է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մատույցներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Անօդաչու թռչող սարքերն ընկել են հոկտեմբերի 7-ի երեկոյան, Կախեթի երկրամասի Սանավարդո և Ուդաբնո գյուղերում: Պատահարից որևէ մեկը չի տուժել:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ միջադեպի առնչությամբ անհապաղ նախաքննություն է սկսվել: