• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոնն այսուհետ սպասարկելու է իր հաճախորդներին CRM Dynamics 365 համակարգի միջոցով:

Автор:admin

Авг 21, 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոնն այսուհետ սպասարկելու է իր հաճախորդներին CRM Dynamics 365 համակարգի միջոցով:
Կառավարման նորհամակարգը, որը Բանկը ներդրելէ 2020թ. հուլիսին,կբարձրացնի հաճախորդների սպասարկման գործընթացի արդյունավետությունն՝ անընդմեջ վերլուծելով հաճախորդների տվյալները և պահպանելով հաճախորդի հետ փոխհարաբերության ողջ պատմությունը:

Դա թույլ կտա մի քանի անգամ ավելի արագ և որակյալ սպասարկել հաճախորդների դիմումները՝ նույնականացնելով հաճախորդին մինչևԲանկի Կոնտակտային կենտրոնի համապատասխան աշխատակցին միանալը՝ ապահովելով անհատական սպասարկում:

Նորագույն CRM Dynamics 365 համակարգի մեկնարկըՎՏԲ-Հայաստանի Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռել ստանալու իրենց հարցերի պատասխանները IVR (ինտերակտիվ ձայնային մենյու) ավտոմատ համակարգի միջոցով, որը Բանկի հաճախորդների համար ստեղծել է 27/4 ռեժիմով սպասարկվելունոր հնարավորություն:

Մասնավորապես, հաճախորդները կարող են առանց Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներին դիմելու և օպերատորին միանալու՝ ակնթարթորեն կատարել հետևյալ գործարքները.

• ստանալ տեղեկատվություն գործող վարկերի մասին SMS հաղորդագրությունների միջոցով. վարկային կոդը, հաջորդ վճարման ամսաթիվը և գումարը, վարկի մնացորդը, ժամկետանց գումարը և այլն: Դրա համար անհրաժեշտ է Բանկի IVR համակարգում 87-87 հավաքելուցհետոընտրել 1 թվանշանը:

• ստուգել քարտային հաշվի իրական մնացորդը, որի համար անհրաժեշտ է 87-87 հավաքելուց հետո IVR համակարգի մենյուում ընտրել 2 թվանշանը, հավաքել քարտի համարը, բանկային կոդը և լսել քարտի մնացորդը:

• ստանալ դրամական փոխանցման գումարը քարտին՝ ձայնային հաղորդագրության միջոցով արագ դրամական փոխանցման մասին տվյալներ թողնելով:

Նոր համակարգի մեկնարկից հետո մեր հաճախորդների 30%-ն, ովքեր նախկինում զանգահարում էին Կոնտակտային կենտրոն և սպասարկվում անմիջապես Բանկի աշխատակիցների կողմից, այժմ ստանում են իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ավտոմատ կերպով՝ IVR համակարգի միջոցով:

Բացի այդ, յուրաքանչյուր զանգից հետո, հաճախորդին հնարավորություն է տրվում գնահատել աշխատակցի սպասարկման որակը ,ինչպես նաև,ցանկության դեպքում,ձայնային հաղորդագրության միջոցով թողնել իր կարծիքը կամ առաջարկությունները, ինչը թույլ կտա մշտապես հետևել, վերլուծել և բարելավել հաճախորդների սպասարկման որակը, հաճախորդների առաջարկությունների հիման վրամշակել նոր պրոդուկտներ և ծառայություններ:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.amկամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: