• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Վիրուսը սահման չի ճանաչում, այն հանգիստ կարող է թիկունքից տեղափոխվել առաջնագիծ. հոկտեմբերի 26-27-ին կունենանք 1400-1500 նոր դեպք

Автор:admin

Окт 14, 2020

Կորոնավիրուսի դեպքերը գնալով շեշտակի աճում են։ Միայն երեկ արձանագրվել է վարակի 745 նոր դեպք։ Այսինքն՝ արված 2114 թեստի 35 տոկոսը դրական է եղել։ Կորոնավիրուսի դեպքերի թվի աճը խիստ մտահոգիչ է հատկապես պատերազմական այս օրերին, երբ հիվանդանոցները ծանրաբեռնված են առաջնագծից տեղափոխված վիրավոր զինծառայողներին բուժօգնություն ցուցաբերելու գործով։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս ամսվա 14 օրերը, նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, ունենք արդեն դեպքերի կրկնակի, 100 տոկոսից ավելի աճ։ Եվ եթե առկա օրինաչափությունը պահպանվի, ապա հոկտեմբերի 26-27-ին կունենանք 1400-1500 նոր դեպք։ «Եվ սա զարմանալի չէ, որովհետև իսկապես ռազմական դրությունից առաջ, սեպտեմբերի 10-15-ից սկսած, աստիճանաբար դեպքերը սկսեցին ավելանալ, որը մեծապես պայմանավորված էր անվտանգության դեպքերի չպահպանումով։ Հետագայում արդեն վիճակն ավելի խորացավ ռազմական դրության ժամանակ։ Բացի դրանից՝ իրավիճակով պայմանավորված, երբ հանրային տրանսպորտը քիչ է, և բնակչությունը միանգամից փորձում է տեղավորվել հանրային եղած քիչ թվով տրանսպորտային միջոցներում, իրար հետ քիթ քթի փոխադրվում են, դիմակների պահանջը ոչ ոք գրեթե չի պահպանում, ապա առկա վիճակագրությունը, վարակի տարածման տեմպը լրիվ հասկանալի է դառնում»,- ասաց Սահակյանը։