• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

Վիրավորված զինծառայողները և կամավորները հաշմանդամության կարգ ստանալու համար պետք է մոտենան ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբ

Автор:admin

Ноя 22, 2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից դիմում են բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։

Շտաբից խնդրում են այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով։