Վերջին կռիվը. Պահը մոտենում է

Սեպտեմբեր 27-ին ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, խորհրդարանական դեբատները քաղաքական դասի հայտարարություններն առաջին անգամ թեկուզ հստակ չձեւակերպված, բայց պետական շահին, հայերի քաղաքակրթական առաքելությանը համահունչ համախմբման լիցք են պարունակում: Արցախի դեմ հարձակումը եւ դրա շուրջ արտաքին զարգացումները, մասնավորաբար Թուրքիայի ուղիղ ներգրավմամբ, ցույց տվեցին, թե իրականում ինչ աշխարհքաղաքական ահռելի բեռ ու պատասխանատվություն ունի Հայաստանը եւ ինչ ուժերի է դիմակայում:

Կարելի է հուսալ, որ հայկական պետական շահի առայժմ միակ ձեւակերպված ու կայացած կառույցին՝ բանակին, ավելանում է նաեւ քաղաքական համակարգը, որը գիտակցում է ներքին ու արտաքին սահմանները արդեն ոչ միայն ելույթների, այլեւ գործողությունների մակարդակում: Իսկ դա չափազանց կարեւոր է ոչ միայն բանակին միայնակ չթողնելու, այլեւ բանակին ամեն անգամ քաղաքական դասի փոքրոգության ու բարդույթների հետեւանքով առաջացած իրավիճակները կյանքի գնով սրբագրելու բեռից: Հայկական բանակը լրջագույն առաքելություն ունի Մեծ Մերձավոր Արեւելքում սահմանների վերաձեւման եւ նոր աշխարհակարգի ձեւավորման ներկայիս փուլում:

Սա վերջին կռիվն է՝ այս արտահայտությունը սեպտեմբերի 27-ից ի վեր հաճախ կարելի է լսել, եւ դրա մեջ իմաստ կա: Սեպտեմբերի 27-ին խորհրդարանական դեբատներում խոսք եղավ այն մասին, որ հետայսու պարտություն թե հաղթանակ, զինադադար թե պատերազմ՝ մերն են լինելու՝ մենք ենք որոշելու: Նվազագույն խնդրի մակարդակում դա Արցախում տասնամյակներ շարունակ արտաքին խաղացողների շահերի ծիրում արյունաքամ անող իրավիճակի հաղթահարումն է, հայկական իրավունքի ու շահերի ուժով:

Այդ մասին խոստում հնչեց քաղաքական դասի կողմից, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի հայտարարությունների տեսքով: Երբ մենք ենք որոշում, իրավիճակը փոխվում է արմատապես. այդ պարագայում Հայաստանի դեմ գործող շահերի ու իրավիճակների բութ գործիքը՝ Ադրբեջան կոչվող անդեմ սոցիումը, անէանալու է ասպարեզից: Զուր չէ, որ Թուրքիան ուղիղ մտավ ասպարեզ՝ թուրքերը գիտեն հայկական իրավունքի կենտրոնացման ահռելի ուժը:

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: