• Чт. Фев 25th, 2021

ARM.C

news

Վարչապետն այս պահին և մոտ ապագայում չի կարող հրաժարական տալ. Արման Բաբաջանյան

Автор:admin

Ноя 12, 2020

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Այն ինչ անում են 17 պլյուս/ մինուս կուսակցությունները ակնհայտորեն Հայաստան պետության հիմնահատակ կազմաքանդումն է, նրա կենսագրծունեությունն ապահովող կարևորագույն օրգանների լիակատար պարալիզացումը:

Կարծում եմ սա թույլ չտալու համար Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցության ադեկվատ և բանիմաց սակավաթիվ հատվածը պետք է դուրս գա «ընդհատակից» և ԱԺ բաց, իսկ եթե կուզեք փակ նիստում ամեն ինչ մանրակրկիտ կերպով բացատրի, տեղեկացնի 17 պլյուս/մինուս ուժերին մաս կազմող խորհրդարանի պատգամավորներին՝ ոչ մի դեպքում թույլ չտալով իրադարձությունների հետագա՝ գահավիժման տանող զարգացումների ընթացքը:

Վարչապետն այս պահին և մոտ ապագայում չի կարող հրաժարական տալ: Դրա համար բազմաթիվ ներքին և արտաքին պատճառեր կան: Դրանցից ամենակարևորն այս պահին միջազգային հանրության կողմից վարչապետ Փաշինյանի՝ որպես Հայաստանի սուբյեկտայնությունը քիչ թե շատ պաշտպանող երկրի առաջնորդի նկատմամբ ունեցած վերաբերմունքն է:

17 պլյուսի/մինուսի վարչապետի անխտիր բոլոր թեկնածուները (Քոչարյան, Վանեցյան և մյուսներ) հայտնի են պետությունն ու պետականությունը կործանելու անվրեպ վարպետությամբ:

Այս իմաստով շատ կարևոր եմ համարում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ Արցախի կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարությունը:Ստեղծված իրավիճակում այդ հայտարարությունը նաև կոչ է Հայաստանին պատերազմի բեռի ծանրությունից ինքզինքը արագորեն վերագտնելու, պետական կառավարման կայունությունը հաստատելու և ապա Արցախի կարգավիճակի վերաբերյալ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համագործակցաբար Հայաստանի և Արցախի համար շահեկան լուծում գտնելու համար: