• Пт. Июн 25th, 2021

Վարձկանները շատ դեպքերում չգիտեն, թե ուր են գնում.Կարեն Հովհաննիսյան

Сен 30, 2020

Ադրբեջան անունով արհեստածին պետության համար նույնիսկ չեն կռվում այդ երկրի քաղաքացիները և Ալիևն ու Էրդողանը Սիրիայի այն տարածքներից, որոնք գտնվում են Թուրքիայի վերահսկողության տակ, բերում են վարձկաններ։ Վարձկանները շատ դեպքերում չգիտեն, թե ուր են գնում, կամ ինչ «աշխատանքի»։
Արդեն կան բազմաթիվ ոչնչացված նմանատիպ վարձկաններ, որոնց ոչնչացման փաստով կան արդեն հրապարակումներ արաբալեզու սոցտիրույթներում, լրատվականներում։
Հայոց բանակը ջախջախիչ հարվածներ է հասցնում թուրքական բանակին (ադրբեջանական բանակ չկա, դա թուրքականն է):