• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Վազգեն Մանուկյանը հին սերնդի քաղաքական գործիչ է, նրանք մաշվել են որպես քաղաքական գործիչներ | 1in.am

Автор:admin

Дек 4, 2020

Ընդդիմադիր 16 կուսակցությունները որոշում են կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին, որը անցումային կառավարություն կձևավորի, և մեկ տարվա ընթացքում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն էլ պարզաբանել է, թե ինչու են կանգ առել Վազգեն Մանուկյանի թեկնածության վրա. «Նա ունի փորձառություն ու անցած ճանապարհ։ Նա նշել է, որ ինքը վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ և որոշ ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու քաղաքական որևէ ուժի»,- հայտարարել է Վանեցյանը։

Սփյուռքը միասնական թեկնածուի առաջադրման հետ կապված որոշակի վերապահումներ ունի։
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով՝ նախ մի փոքր պետք է սպասել և տեսնել՝ ինչ տրամադրություններ այն կառաջացնի Հայաստանի հանրության շրջանում: «Սփյուռքի մասին չեմ կարող ասել, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ Վազգեն Մանուկյանի անունը իհարկե առաջարկվել է, բայց պետք է համընդհանուր համաձայնություն և վստահություն լինի, որ ինքը կարողանալու է լուծումներ առաջարկել և գործադրել։ Պետք է մի քիչ սպասել, նայենք, թե հակազդեցությունը ժողովրդի կողմից ինչպես կլինի։ Մի բան հստակ գիտեմ, որ ում անունն էլ նշվեր որպես վարչապետի թեկնածու, կլինեին մարդիկ, որոնք մեկ վատ բան կասեին այդ մարդու մասին։ Բայց, իհարկե, ժողովրդի այդ մեկ մասը կարևոր չէ, կարևորը մեծամասնությունն է։ Եթե ճիշտ հասկացել եմ, սա ժամանակավոր պաշտոն է, վերջնական որոշումը պետք է լինի ընտրություններին։ Եվ պետք է տեսնենք՝ ով է շահել ժողովրդի մեծամասնության ցանկությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սասունյանը։

Նա չբացառեց, որ հնարավոր է ընտրությունների արդյունքում չայս իշխանությունը նորից վերընտրվի, քանի որ քաղաքականության մեջ ամեն ինչ կարելի է։ Նրա խոսքով՝ փաստացի տվյալ չկա, թե ժողովրդի որ տոկոսն է դեռ Փաշինյանի կողքին, որ տոկոսն է հիասթափված. «Ամեն տեսակ կարծիք ամեն կողմից լսում ենք, և շատ դժվար է ասել, թե ապագայում ժողովուրդն ում է նախընտրելու։ Իմ կարծիքն այն է, որ եթե լիներ վստահելի հարցախույզ, ժողովրդին հարցնեին՝ ինչ են մտածում հիմա, այդ ժամանակ հստակ կլիներ պատկերը»։https://edp2.adriver.ru/images/0007031/

Այնուամենայնիվ, Հարութ Սասունյանի կարծիքով՝ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, բայց նախ պետք է լինի ժամանակավոր ազգային համաձայնության կառավարություն, և երբ կրքերը որոշ չափով հանդարտվեն, երկիրը բնականոն հունի վերադառնա, այդ ժամանակ կլինեն թե՛ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, թե՛ Սահմանադրության փոփոխություն, և կլինեն նոր ԱԺ ընտրություններ։ «Եվ հիմնվելով, թե նոր Սահմանադրությունը ինչ նոր առաջարկներ կանի ընտրությունների վերաբերյալ, կամ նախագահը պետք է ժողովրդի կողմից ընտրվի, կամ էլ վարչապետը, թողնենք մասնագետներին»,- հավելեց նա։

Փաստաբան, ԱՐՄՌՈՍ հայ-ռուսական իրավաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Վազգեն Մանուկյանին բոլորը հիշում են «Ղարաբաղ» կոմիտեից, բայց տխրահռչակ է այն, որ իր ճանապարհը նա շարունակեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ: «Նրա քաղաքական աճին չեմ հետևել։ Մի բան կարող եմ ասել, որ այդ 17, այսպես կոչված, քաղաքական ուժերի թեկնածուն պետք է քննման առարկա դառնա, և պարզ չէ, թե նրանք ում են ներկայացնում, նոր դեմքեր պետք է առաջ գան, նոր քաղաքական գործիչներ, այս պատերազմի սերունդը որ աճեց, նրանք պետք է լինեն ակտիվ, նրանք գործով ապացուցած անձինք են, և նրանք էլ պետք է թեկնածու առաջարկեն և առաջարկեն իրենց շարքից, նրանք այդ բարոյական իրավունքն ունեն»,- ասաց Կիրակոսյանը։ Բացի այդ, նրա խոսքով, Վազգեն Մանուկյանը հին սերնդի քաղաքական գործիչ է, հները չպետք է վերադառնան քաղաքական դաշտ, նրանք մաշվել են որպես քաղաքական գործիչներ: «Այստեղ համայնքային կառույցներ կան, որոնք աջակցում են նրան»,- հավելեց Կիրակոսյանը։

Ֆրանսահայ գործարար Վալերի Աշխեն Գործունյանն էլ նշեց, որ Հայաստանից դուրս է եկել տասը տարի առաջ, և արդյոք հիմա ինքն իրավունք ունի՞ տեսակետ հայտնելու Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ թեև ինքը չի ճանաչում Վազգեն Մանուկյանին, բայց մի բան հստակ գիտի՝ նա մի քանի անգամ իրեն փոխած քաղաքական գործիչ է: «Եթե մարդը մի քանի անգամ կարծիք է փոխում, նրան դժվար է հարգել»,- ասաց Գործունյանը։

Բացի այդ, ըստ նրա՝ Վազգեն Մանուկյանը ըստ էության նախորդ իշխանությունների առաջադրած թեկնածուն է: «Ինքը նախորդների հետ շատ լավ էր, իսկ իմ վերաբերմունքը նախորդներին շատ լավ գիտեք»,- հավելեց Գործունյանը։ Կարևորը, նրա խոսքով, այն է, որ չլինեն ներքաղաքական բախումներ, և անձինք, որոնք այսօրվա իրավիճակի պատասխանատուներն են, պետք չէ որ հետ գան, նրանք պետք է դատվեն։ Իսկ այն, որ փոփոխություններ են պետք, աներկբա է, բայց այնպես չէ, որ այդ 17 կուսակցությունները և Վազգեն Մանուկյանը դա պետք է անեն.

«Մի՞թե չունենք երիտասարդ կադրեր, թող նորերը գան, հին մարդկանցից հոգնել ենք, թող նորերը գան, և այդ ժամանակ ավելի լավ կլինի Հայաստանի համար։ Միայն թե քաղաքացիական պատերազմ չլինի»,- ասաց Վալերի Աշխեն Գործունյանը։