• Пн. Мар 8th, 2021

ARM.C

news

«Վազգեն Մանուկյանը կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է». Արթուր Վանեցյան

Автор:admin

Дек 3, 2020

Արթուր Վանեցյանի հետ ճեպազրույցում լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այս անցումային փուլում Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, ում կարող է ժողովուրդը վստահել՝ հաշվի առնելով նրա նկատմամբ ունեցած հակասական կարծիքները:

«Անթերի մարդ աշխարհում չկա: Վազգեն Մանուկյանը, ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է… Վազգեն Մանուկյանը մի մարդ է, որը եղել է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետը, «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը, ով բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման»,- պատասխանեց Վանեցյանը:

Լրագրողների ճշգրտող հարցին, թե այն մարդն է, ով կարող է նստել բանակցային սեղանի շո՞ւրջ, Վանեցյանը հաստատեց, ասելով՝ միանշանակ: