• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Սևազգեստ մարդիկ, սև պաստառներ. խորհրդանշական բողոքի ակցիա Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց

Автор:admin

Окт 25, 2020

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերը խորհրդանշական բողոքի ակցիա են անցկացրել։

Սևազգեստ մասնակիցներն իրենց ձեռքին պահել էին պաստառներ, որոնց վրա գրված է եղել Արցախում զոհված հայ զինծառայողների անուններ և տարիքը։

Նշենք, որ այս օրերին Ֆրանսիայի հայ համայնքը բավական ակտիվ է` հոկտեմբերի 16-ին նրանք Փարիզից ավտոերթով եկել ու փակել են Ֆրանսիա-Բելգիա միջպետական մայրուղին։ Դրանից առաջ բողոքի ակցիա էին իրականացրել Փարիզում, Լիոնում և այլ քաղաքներում։