• Пт. Мар 5th, 2021

ARM.C

news

Ստամբուլում ռուս լրագրողների ձերբակալության պատճառը

Автор:admin

Дек 4, 2020

Ռուսական НТВ հեռուստաալիքի աշխատակիցներին Ստամբուլում ձերբակալել են հավատարմագրման բացակայության պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:

«Ոստիկանության աշխատակիցները նրանց ձերբակալել են այն պահին, երբ նկարահանում էին իրականացնում: Ստուգումների ժամանակ պարզվել է, որ նրանք նկարահանում անելու որևէ թույլտվություն չեն ունեցել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս հայտնել է նաև, որ թուրքական ոստիկանության աշխատակիցները լրագրողներին ձերբակալել են այն կառույցի մոտակայքում, որտեղ տեղակայված է թուրքական մարտական ԱԹՍ-ներ արտադրող «Բայքար Սավունմա» ընկերությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձած տեղեկության համաձայն՝ ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի թղթակից Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը ձերբակալվել են Ստամբուլում, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է:

tert.am