• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Սովորություններ, որոնք կօգնեն դանդաղեցնել ծերացման գործընթացը

Автор:admin

Янв 15, 2020

Օրգանիզմի ծերացման գործընթացը բնական երևույթ է որից հնարավոր չէ խուսափել, սակայն կան շատ պարզ սովորություններ, որոնք կօգնեն դանդաղեցնել ծերացման գործընթացն ու հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Առողջ սննդակարգ

Super food selection for health diet in porcelain bowls over distressed wooden background.

Գիտնականներն ուսումնասիրել են երկարակյաց մարդկանց սննդակարգն ու եկել այն եզրահանգման, որ նրանք հիմնականում միանման մթերք են օգտագործում՝ մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն ու ձուկ: Բացի այդ, նրանք չեն օգտագործում վնասակար քաղցրավենիք (մեղրից բացի) և վերամշակում անցած մթերք:

Ակտիվ կենսակերպ

Տարիքի հետ մարդը պետք է միայն էլ ավելի ակտիվ կենսակերպ վարի, քանի որ մարզումներն օգնում են պահպանել երիտասարդությունը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են մարզել մկաններն ու բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:

Հաճախակի բուժզննում

Առողջ լինելու և երկար ապրելու համար մարդը պետք է տարեկան մեկ անգամ անպայման ամբողջական բուժզննում անցնի: Սա կօգնի խուսափել հետագայում լուրջ խնդիրներից և դեղորայքի վրա ավելորդ գումար չվատնել:

Տրամադրության վերահսկողություն

Օրգանիզմի վիճակն անմիջականորեն կախված է նրա տրամադրությունից ու դրական կամ բացասական մտքերից: Տրամադրության փոփոխության հետ մեկտեղ փոփոխվում է նաև օրգանիզմում տարբեր ֆերմենտների հարաբերակցությունը, իսկ բարձր տրամադրության դեպքում նվազում է ազատ ռադիկալների արտազատումը, իսկ այս տարրերը խթանում են ծերացման գործընթացն ու դառնում կնճիռների առաջացման պատճառ:

Ակտիվ սեռական կյանք

Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ ակտիվ սեռական կյանքը շատ կարևոր է երիտասարդության պահպանման համար, ուստի երկար ու առողջ ապրելու համար հարկավոր է վարել նաև ակտիվ ու առողջ սեռական կյանք:

Նյութի աղբյուրը՝ https://www.tert.am/