• Вс. Фев 28th, 2021

ARM.C

news

Սերժ Սարգսյանը փարատեց «հողերը ծախված են» թեզը․ Դավիթ Բաբայան

Автор:admin

Дек 9, 2020

Ցանկացած հայրենասեր, խելոք առաջնորդ չի կարող շահարկել հողը, մեր կյանքը։ Լավ է, որ ՀՀ երրորդ նախագահը հողեր գնել-ծախելու հարցը փարատել է։  Ցանկացած ղեկավար այդպես պետք է վարվեր, և չպետք է սա համարել՝ որպես արտառոց երևույթ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Հողերը, հայրենիքը չեն կարող լինել սակարկման թեմա։ Այո՛, մենք կարող ենք կորցնել, եթե պարտվում ենք, բայց դա չի կարող շահարկումների ենթակա լինել։ Մնացածը ընթացքը ցույց կտա»,- ասել է նա։

Բաբայանը խոսել է նաև Ադրբեջանին անցած տարածքներում իշխանության կատարած քայլերի, սիրիացի ահաբեկիչների բնակեցման, տեղահան եղած արցախցիների վերադարձի և այլ հարցերի շուրջ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։