• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Սերժ Սարգյանի տեղը բանտում պետք է լիներ, բայց նա «դվիժենիաների» մեջ է

Автор:admin

Янв 31, 2020

Հունվարի 29-ին Ժնևում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Հանդիպումը շարունակվեց նաև այսօր։ Նախօրեին երկու արտգործնախարարների հանդիպումը տևել է 7 ժամ, որը Հայաստանում ոմանց մոտ դավադրապաշտական տեսությունների տեղիք տվեց։

Ի՞նչ գործոններով է պայմանավորված հանդիպման նման տևողությունը, այն դեպքում, երբ համաձայն պաշտոնական վարկածի՝ սեղանին փաստաթուղթ չկա․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը պատասխանեց․ «Այո, ինձ մոտ էլ առաջանում են հարցեր։ Ի՞նչ է նշանակում 7 ժամ։ Ես կողմնակից եմ, որ քննարկումներ, հանդիպումներ լինեն ադրբեջանական կողմի հետ։ Դա համարում եմ ճիշտ, քանի որ այլընտրանքը դա պատերազմն է կամ լարվածության մեծացումը։ Եթե չեմ սխալվում՝ անցած տարի Ժնևում 3,5-4 ժամ տևեց։ Ես կարծում եմ՝ որպեսզի Հայաստանում չուժեղանան այդ դավադրության կողմնակիցների դիրքերը, վերադառնալուց հետո արտգործնախարարը պետք է անպայման կամ պրես-կոնֆերանս անցկացնի, կամ արտգործնախարարությունը հայտարարություն տարածի։ Ոչ ոք չի էլ ասում, որ պետք է բոլոր փակագծերը բացել, դա անիմաստ էլ է։ Ինձ համար հիմա կարևոր է, թե հայկական կողմը ինչ էր ուզում, ինչու համաձայնվեց այդքան երկար քննարկել։ Ես բավարարված կլինեմ, եթե լսեմ բացատրություն։ Ամեն դեպքում՝ իշխանությունը հասարակությանը որոշակի ինֆորմացիա պետք է տա»։

Վարչապետ Փաշինյանն իր վերջին մեծ ասուլիսի ժամանակ նշեց, որ հայկական կողմի գլխավոր նպատակը Մադրիդյան սկզբունքներից դուրս գալն է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ստեփան Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չեմ բացառում։ Այդ քայլերը ես տեսնում եմ վարչապետի մոտ։ Ի վերջո՝ վարչապետի այդ ձգտումը՝ տետատետ խոսել Ալիևի հետ, փորձել շեշտը չդնել Մինսկի համանախագահների միջնորդության վրա։ Սակայն պարզ է, որ ադրբեջանցիները կփորձեն իրենց օրակարգը փաթաթել, և այստեղ մրցակցություն է գնում»։ https://www.1in.am/

https://youtu.be/B02RfK1mIRA