• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

Սեռական բռնության դեպք Վանաձոր քաղաքում

Автор:admin

Авг 2, 2020

Սեռական բռնության դեպք է գրանցվել Վանաձոր քաղաքում։ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հուլիսի 26-ին Վանաձորի 29-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ: Հաղորդման հիման վրա կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և այլն։Ոստիկանությունը զբաղվում է երեխային բռնության ենթարկած ամուսինների գործով «Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ 36 տարեկան: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ 29-ամյա կնոջ կամքին հակառակ, վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ Կոմիտեից նաև տեղեկացնում են, որ 36-ամյա տղամարդը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարչական շենքից ձերբակալված անձանց պահման վայր տեղափոխվելու ժամանակ փորձել է փախուստի դիմել։ Սակայն դա նրան չի հաջողվել. ոստիկանության ծառայողները կանխել են փախուստը: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասով և 34-355-րդ հոդվածի (ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստի փորձ) 1-ին մասով: Հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ որոշում է կայացվել: ՌԴ–ում պացիետների հանդեպ սեռական բռնություն գործած հայ բժիշկը դատապարտվեց ազատազրկման Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է նաև դատագենետիկական փորձաքննություն:Նախաքննությունը շարունակվում է:
https://mediaroom.am