«Հադրութից եկել եմ մինչև Լաչին, Հակարի, որտեղից նորից հետ են տարել Հադրութ, որտեղ ճեղքել, մտել ենք, և հետո մեզ թողել են մենակ։ Էն ժամանակ, երբ մենք հրամանատար էինք ուզում, մեզ ասում էին՝ հրամանատար ճարեք, կռվեք։ Դա եղել ա Սեյրան Օհանյանի գալու օրը։ Առանց հրամանատարի 150 հոգու տարան, որ կոխեն «Թութակներ»։ Նոր եկած զորքը, որ ընդհանրապես ռազմական ոչ մի բան չգիտի՝ նույնիսկ կային մարդիկ, որ չէին էլ ծառայել, բայց կամավոր եկել էին՝ կռվեին։ Եթե չլինեին ժամկետային զինծառայողները՝ էդ 150 հոգին մի վայրկյանում կկոտորվեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կամավորականը։