• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Սեմյոնը չի թաքցնում իր հայամետ դիրքորոշումը՝ Արցախյան հարցում. հատկանշական էր նրա վերջին գրառում.

Автор:admin

Ноя 9, 2020

Երբ փոքր էի, մարտաֆիլմեր դիտելիս փորձում էի նմանվել ֆիլմի հերոսներին, լինել նրանց պես ուժեղ, խելացի ու անվախ։ Հիմա հասուն մարդ եմ, աշխատանքի բերումով եկա Հայաստան, հետո՝ Արցախ, որպեսզի ականատեսը լինեմ այս դժոխային օրերի և ներկայացնեմ ի լուր աշխարհին այս վայրագ պատերազմը։ Իմ տեսածը Արցախումոչ մի ֆիլմում չկար, մարդ արարածը ի զորու չէ պատկերացնել` ինչ է կատարվում։ Հիմա երազում եմ լինել հայ զինվորի պես քաջ, հայ զինվորի պես ընկերասեր, հայ զինվորի նման անկոտրում և ուժեղ, ես սիրահարվել եմ Արցախ աշխարհին և իր զավակներին։ Հայ զինվորները կռվում են ժպիտով, կատակներ անելով ես ափշած եմ. այդքան ուժ որտեղի՞ց , նույն հարցը տվեցի զինվորներին, միաբերան պատասխանեցին՝ Աստված մեր հետ է։ Սիրտս կծկվեց, հետո հազար մասի բաժանվեց, հետո զորեղացա… հիմա ես էլ նայում եմ մահվան աչքերի մեջ ու ծիծաղում, հասկացել եմ, որ մահն էլ չի հաղթում հայ զինվորին, քանի որ Աստված է մեր հետ է և հաղթել է մահին։ Ես հայ չեմ, բայց հասկացա՝ որքան դժվար է հայ լինել, առավել ևս՝ հայ զինվոր։ Ես էլ եմ սկսել մտածել ինչպես հայ, և կմնամ առաջնագծում այնքան ժամանակ, մինչև ի լուր աշխարհին կհայտնեմ մեր հաղթանակի մասին։ Տերը մեզ հետ է #ՄենքԿհաղթենք…»