• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները վախենում են վերադառնալ հայրենիք, քանի որ չեն ցանկանում կռվել

Автор:admin

Окт 4, 2020

Ադրբեջանի ռուսաստանաբնակ քաղաքացիները վախենում են վերադառնալ հայրենիք և լուծել իրենց անձնագրային խնդիրները, քանի որ այնտեղ պատերազմ է, և նրանց կարող են ռազմաճակատ ուղարկել: Այս մասին գրում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ՄԻԵԴ-ում դատի է տվել Ադրբեջանին՝ յոթ ամիս ապօրինի ձերբակալման և Բաքվի բանտում խոշտանգումների ենթարկվելու համար:

Եկատերինբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության հայտարարության համաձայն, հաստատությունը գործում է արտակարգ ռեժիմով, քանի որ հյուպատոսարան են ժամանել ադրբեջանցիներ Սուրգուտից, Չելյաբինսկից և Ուրալի դաշնային շրջանի այլ քաղաքներից:

Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանցիները չեն ցանկանում կռվել Ղարաբաղում: Ըստ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների վկայության, նրանց ստիպում են մեկնել ռազմաճակատ: