• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Ռուսաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ

Автор:admin

Окт 8, 2020

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հետախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Կողմերը ընդգծել են Անդրկովկասում խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւորությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ Երկու կառավարությունների ղեկավարները քննարկել են նաեւ ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Վարչապետ Միշուստինը ընդգծել է, որ չափազանց կարեւոր է հնարավորինս արագ կայունացումը Ղարաբաղյան հակամարտության գոտում, մարտական գործողությունների դադարեցումն ու բանակցությունների վերսկսումը՝ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար։