Ռուսաստանը որոշել է գործե՞լ ընդդեմ ահաբեկիչների

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ հետախուզության տվյալի համաձայն՝ Արցախյան հակամարտության գոտի է տեղափոխվել մի քանի հազար ահաբեկիչ միջազգային ահաբեկչական կառույցներից, ինչը Նարիշկինը դիտարկում է նոր էական վտանգներից մեկը: Ընդ որում, նա մանրամասնել է, որ այդ ահաբեկիչները փորձելու են ներթափանցել նաև Ռուսաստան: Արդյո՞ք դրան է պատրաստվում Ռուսաստանը, որ հոկտեմբերի 5-ին նախագահ Պուտինը որոշում է կայացրել Դաղստանի ղեկավարի պաշտոնում նշանակել գեներալ, պրոֆեսիոնալ զինվորական, մասնագիտությամբ հետախույզ Սերգեյ Մելիքովին:

Բոլորովին նորություն չէ, թե այդ իմաստով ինչպիսի լրջագույն ռիսկեր են եղել հենց Դաղստանում միշտ, տարիներ ի վեր, որտեղ Մոսկվան պարբերաբար իրականացնում է հակաահաբեկչական օպերացիաներ: Միևնույն ժամանակ, Դաղստանն է Ադրբեջանին սահմանակից պետությունը, և ահաբեկիչները բնականաբար ներթափանցելու են հենց Դաղստանից: Սակայն այստեղ էական հարց է մեկ այլ հանգամանք: Ռուսաստանը, Պուտինը պատրաստվում են ընդամենը «պա՞տ» շարել՝ ի դեմս գեներալ-հետախույզ ղեկավարի, թե՞ հակառակը՝ անցնել հակաահաբեկչական հարձակման, թեկուզ առայժմ քաղաքական մեսիջների լեզվով:

Մասնավորապես, այդ իմաստով խիստ հատկանշական է, որ Դաղստանի ղեկավար է նշանակվել գեներալ, որն ազգությամբ լեզգին է: Իսկ այն, թե ինչ է լեզգիական խնդիրը ադրբեջանական բազմաէթնիկ կառուցվածքում, արդեն բոլորովին նորություն չէ: Ըստ այդմ, կամա թե ակամա, ստացվում է էթնիկ կոշտ ազդակ Բաքվին: Սակայն դարձյալ մնում է հարցը՝ ազդակ, որ ահաբեկչական որջը չփորձեն արտահանել Ռուսաստանի տարա՞ծք, թե՞ ազդակ, որ այն պետք է վերացնել, այլապես Ռուսաստանը կարող է Բաքվի տարածք «արտահանել» հակաահաբեկչական գործողություն: Ի վերջո, փորձը ցույց է տվել, որ ահաբեկչության որջերը հաստատվելուց հետո սկսում են չճանաչել սահման ու չափ, և, հետևաբար, Ադրբեջանը որևէ կերպ չի կարող Ռուսաստանին երաշխավորել, որ թույլ չի տա ներթափանցում: Առավել ևս որ Ադրբեջանը չի կարող երաշխավորել ոչինչ՝ այն պարզ պատճառով, որ Ադրբեջան չկա՝ այն վաղուց արդեն ցուցանակային պետություն է, որի բոլոր կոդերն ու բանալիները գտնվում են Թուրքիայի ձեռքին, մասամբ նաև Իսրայելի:

Թուրքիա և Իսրայել, երկու սուբյեկտ, որոնք, անշուշտ, տարբեր նկատառումներով և նպատակներով, սակայն ունեն մեկ միասնական թիրախ՝ Ռուսաստան: Պաշտպանվելը չի ստացվելու, և դա այլևս առավել քան ակնառու է: Ըստ այդմ՝ նույնքան ակնառու է հարցադրումը՝ կարո՞ղ է Ռուսաստանը գրոհել, և ինչպե՞ս է կարող անել դա, ինչպիսի քաղաքական և հարկ եղած դեպքում ռազմական ռեսուրսներով ու միջոցներով: Ի դեպ, այդ համատեքստում, նախօրեին, բացի ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարի հայտարարությունից, տարածվեց նաև ոչ պաշտոնական «Տելեգրամ» ալիքների տեղեկությունը, ըստ որի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են պատրաստում Իդլիբի ապառազմականացված գոտում գտնվող վարձկան-ահաբեկիչների պատրաստման ճամբարներից, որտեղից, ըստ տեղեկության, վարձկաններն ու ահաբեկիչները տեղափոխվում են արցախյան գոտի և նետվում հայկական ուժերի դեմ ահաբեկչական պատերազմի: Արդյո՞ք Ռուսաստանն իսկապես որոշել է գործել, ընդ որում՝ գործել հաշվենկատ՝ հարված հասցնելով խնդրի արմատին, այսինքն՝ ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

1in.am

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: