• Вт. Май 11th, 2021

ARM.C

news

Ռուսաստանը նոր տեխնիկա է փորձարկում տանկային մարտի համար

Автор:admin

Дек 9, 2020

Զինված, պաշտպանված և ունիվերսալ․ Չելյաբինսկի զորավարժարաններից մեկում տեղի են ունեցել տանկերի ու դրանց աջակցման համար ստեղծված «Տերմինատոր» հետևակի մարտական մեքենաների համատեղ զորավարժությունները։ Դրանք հանդես են եկել Կենտրոնական գվարդիական դիվիզիայի Տ-72-ի հետ համատեղ ու տպավորիչ կրակային հզորություն են ցույց տվել։ ՌԻԱ Նովոստին ներկայացնում է այդ տեխնիկայի առանձնահատկությունները։

Չեչնիայի փորձը

Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում «Տերմինատորները» շարժվում են ծանր զրահամեքենաների արանքներում՝ հիմնական շղթայից փոքր-ինչ հետ։ Ու քանի դեռ տանկերը կրակում են 125-միլիմետրանոց զենքից, տանկերին աջակցող մարտական մեքենաների (ՏԱՄՄ – БМПТ) անձնակազմներն ուշադիր զննում են մարտի դաշտը։ Հենց նկատում են «թշնամու» զինվորներին, փոթորկալից կրակ են բացում 30 միլիմետրանոց կրկնակի հրանոթներից։ Հենց դա է «Տերմինատորի» հիմնական խնդիրը։

ՏԱՄՄ-ն սկսել են մշակել դեռ 1980-ականներին, սակայն նախագծով լրջորեն զբաղվել են միայն չեչենական առաջին արշավից հետո։ 1995 թվականի հունվարին Գրոզնիի գրոհը ցույց տվեց, որ տանկերը հետևակի հետ մարտում չափազանց խոցելի են։ Շինությունների վերին հարկերում նստած գրոհայինները հեշտորեն ոչնչացնում էին դաշնային ուժերի զրահատեխնիկան՝ նռնականետներով խոցելով զրահը, որը վերին շերտը համեմատաբար բարակ է։

Մոտոհրաձգայինները, որոնք պետք է պաշտպանեին տանկերը թշնամու զրահահար հրաձիգներից, բարեհաջող չեզոքացվում էին գնդացրային ու դիպուկահարային կրակով։ Ակնհայտ դարձավ, որ քաղաքային մարտերի համար անհրաժեշտ է մարտական զրահապատ մեքենա՝ հիմնական սպառազինության ուղղահայաց թիրախավորման մեծ անկյունով։

Փորձարկում Սիրիայում

Առաջին ՏԱՄՄ-ն, որն անվանվել էր «Օբյեկտ 199 «Ռամկա», հայտնվել է 2001 թվականին։ Այդ մեքենան բարդ ճակատագիր ունի։ Տարիներ շարունակ պաշտպանության նախարարությունը տարբեր պատճառներով՝ հիմնականում ֆինանսական, հրաժարվում էր այն սպառազինությունների շարք ընդունել։

Նախատեսվում էր ՏԱՄՄ-ի 1 վաշտ ստեղծել, սակայն այդ տեխնիկան այդպես էլ զորքերի չհասավ։ Հրամանատարությունը հայտարարել էր, որ հրաժարվում է նոր մեքենաներ գնել։ Տասը ՏԱՄՄ վաճառվեց Ղազախստանին։