• Вс. Фев 28th, 2021

ARM.C

news

Ռուսաստանը մեղադրել է Գերմանիային ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը խախտելու համար

Автор:admin

Окт 23, 2020

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Գերմանիան, մասնակցելով ՆԱՏՕ-ի զորավարժություններին, խախտում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը և նպաստում է Ռուսաստան-ՆԱՏՕ շփման գծի երկայնքով լարվածության աճին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է՝ խնդիրն այն է, որ գերմանական զինված ուժերը զորավարժությունների ընթացքում ամերիկյան տակտիկական միջուկային զենքի կիրառման տարրերի վրա են աշխատում։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ ուրբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն է հրավիրվել Գերմանիայի դեսպանության ռազմական կցորդը, որին ներկայացվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության դիրքորոշումը ՆԱՏՕ-ի Steadfast Noon և Resilient Guard զորավարժություններին գերմանական կողմի մասնակցության առնչությամբ։

Գերատեսչության տվյալներով՝  ՆԱՏՕ-ի ոչ միջուկային անդամ երկրների (որոնցից մեկը Գերմանիան է) անձնակազմի և երկակի օգտագործման ինքնաթիռների ներգրավումը միջուկային զենքի հետագա կիրառման սցենարների մշակմանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում է։