Այս կամ այն դիետան պահելու ժամանակ կարևոր է հետևել սննդակարգում ընդգրկված սննդամթերքին և խմիչքներին: Կան ըմպելիքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Ձեզ ենք առաջարկում մի ըմպելիք, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Կոճապղպեղի հյութը դեռ վաղուց Արևելքի գեղեցկուհիների սննդակարգի մի մասն է կազմում։
Բաղադրություն
4-5 սմ կոճապղպեղ
2/3 ճյուղ թարմ անանուխ
1 գրեյպֆրուտ
1 ճ/գ մեղր
500 մլ ջուր
դարչին
հիլ
Կոճապղպեղն ու անանուխը մանր կտրատեք, ավելացրեք հիլն ու դարչինը, ապա վրան եռացրած ջուր լցրեք։ Թողեք խառնուրդը թրմվի 30 րոպե։ Երբ սառչի, քամեք և 1 գրեյպֆրուտի հյութ ավելացրեք։ Մեկ շաբաթվա ընթացքում ճաշից և ընթրիքից առաջ 200 մլ չափաքանակով խմեք այս հյութից։ Ապա 7 օր դադար տվեք և կրկնեք կուրսը։