Սիրիայի ահաբեկիչները մտադիր են հրետակոծել Իդլիբի շրջանը, իսկ հետո մեղադրել Սիրիայի կառավարական զինված ուժերին թուրքական զորքերին հարվածելու մեջ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր-ծովակալ Ալեքսանդր Գրինկևիչը:
«Առկա տեղեկատվության համաձայն՝ ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները ծրագրում են Իդլիբ նահանգի Թեդիլ բնակավայրում հրետակոծություն իրականացնել ականանետերի եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի միջոցով: Հրետակոծության հետեւանքների տեսագրությունը ահաբեկիչները մտադիր են համացանցում տեղադրել իրենց ռեսուրսներում՝ սիրիական կառավարական ուժերին թուրքական զորքերի դիրքերին հարվածներ հասցնելու մեջ մեղադրելու նպատակով»,- ասել է նա: