• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

ՌԴ-ում բժիշկները կեսարյան հատման ժամանակ կտրել են նորածնի դեմքը (լուսանկարներ)

Автор:admin

Фев 3, 2020

Ռուսաստանի Դաշնության բնակչուհի Դարյա Կադոչնիկովայի երեխան լույս աշխարհ գալու ժամանակ բժիշկների մեղքով կտրվածք է ստացել աջ այտի հատվածում:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, բժիշկները կեսարյան հատում անելու ժամանակ պատահաբար վնասել են նորածնի դեմքը:

Տասնիննամյա մայրը պատմել է, որ ի սկզբանե մտադիր էր բնական ճանապարհով ծննդաբերել, սակայն վերջին պահին պտուղը փոխել է դիրքն ու կեսարյան հատման անհրաժեշտություն է առաջացել:

Վիրահատությունից հետո ուշքի գալուն պես նորաթուխ մայրիկը շոկի է մատնվել՝ տեսնելով նորածնի դեմքի վնասվածքը: Բժիշկներն ասել են, որ դա տեղի է ունեցել երեխայի՝ չափից ավելի շարժուն լինելու պատճառով: https://www.tert.am/