• Вс. Фев 28th, 2021

ARM.C

news

ՌԴ -ն Հայաստանին պատվաստանյութ կմատակարարի

Автор:admin

Дек 2, 2020

Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին կմատակարարաի կորոնավիրուսի դեմ ՌԴ-ում արտադրված «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այդ մասին այսօր ՀԱՊԿ խորհրդի նիստում հայտարարեց ՌԴ նախագահը:

«ՀԱՊԿ անդամ պետությունները սերտ փոխգործակցություն են հաստատել վարակի դեմ պայքարում։ Ռուսաստանը ՀԱՊԿ երկրներին բժշկական սարքավորումներ, տեխնիկա, թեստային համակարգեր է մատակարարել։ Ներկայում մշակվում են ՀԱՊԿ անդամ երկրներին ռուսական «Սպուտնիկ V» պատվասատանյութ մատակարարելու հարցերը», – ասաց Պուտինը՝ հավելելով, որ քննարկվում է նաեւ ՀԱՊԿ գործընկերների հետ պատվաստանյութի համատեղ արտադրության հարցը։

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը: