• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

ՌԴ-ն եւ Հայաստանը կապող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար |hraparak.am

Автор:admin

Ноя 23, 2020

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի (Ռազմավիրական ճանապարհ) Գուդաուրի-Քոբի հատվածում շարժումը վերականգնվել է երթեւեկությունը տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այդ մասին կիրակի հայտնել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Միեւնույն ժամանակ նշվում է, որ Գուդաուրի-Քոբի հատվածում շարժումը պետք է իրականացվի անվտանգ ռեժիմում միայն ձնահյուսից պաշտպանող թունելներով: Ինչպես նշել են նախարարությունից, կցորդներով եւ կիսակցորդներով մեքենաները, ինչպես նաեւ ավելի քան 30 մարդ տարողությամբ ավտոբուսները պետք է շարժվեն թունելներում միակողմանի:

Սահմանված սահմանափակումները պահպանելու համար աշխատում է պարեկային ոստիկանությունը: