• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

Ջախջախել ենք, թշնամիների դիակներին էլ թիվ ու համար չկա․ Արշակ Զաքարյան

Автор:admin

Окт 9, 2020

Արցախի սահմաններին դեռևս շարունակվում են պատերազմական գործողությունները։

«Հրապարակի» հետ զրույցում կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանն ասաց, որ իրենց մոտ կայուն է, լավ է ամեն ինչ, տղերքը պինդ են։ 

«Այն հատվածը, որտեղ որ ես եմ, դիրքերի կորուստ չկա։ Ջախջախել ենք թշնամուն, փշրել ենք, այդքան բան»,- ընդգծեց հասարակական գործիչը։  

Հարցին, թե հաճախակի՞ են վարձկանների, գրոհայինների դեմ կռվում, պատասխանեց, որ ինքն այս պահին թիկունքում հաց է թխում և մատակարարում մյուսների համար և այլ բան չի կարող ասել։

«Տղերքն ինչ են անում, ոնց են անում, ժամանակը ցույց կտա։ Լավ են անում, ճիշտ են անում, ամեն ինչ նորմալ է։ Այն հատվածում, որտեղ որ ես եմ, շատ լավ է։ Ջախջախել ենք, թշնամիների դիակներին էլ թիվ ու համար չկա»։

Հարցին՝ իսկ այս պահին ինտենսիվ կրակոցները շարունակվո՞ւմ են, թե՞ համեմատաբար հանգիստ է, պատասխանեց, որ չի կարող ասել, իր ասելու իրավասության մեջ չէ․ «Կարամ ասեմ, որ ջարդում են դրանց ու լավ են ջարդում։ Այսքան բան եմ կարող ես ասել»։

Զաքարյանը չասաց, թե կոնկրետ որ հատվածում է և այս պահին զբաղված է հաց մատակարարելով, քանի որ դա է իր առջև դրված խնդիրը։