• Чт. Фев 25th, 2021

ARM.C

news

Պուտինն առնվազն ամռան վերջից Մոսկվայում չէ

Автор:admin

Дек 10, 2020

Ակնհայտ է, որ Կրեմլը մեծ ջանքեր է գործադրում թաքցնելու համար այն փաստը, որ նախագահ Պուտինը մայրաքաղաքում չէ: Այդ ամենն ապացուցելու համար Սև ծովի ափին ստեղծվել է նրա մոսկովյան կաբինետի կրկնօրինակը, գրում է գերմանական Der Spiegel պարբերականը

Աղբյուրը, վկայակոչելով Proekt հետաքննական հրատարակությանը, գրում է, որ պաշտոնական Կրեմլն ահռելի ջանքեր է գործադրում ռուսներին համոզելու համար, որ իրենց նախագահը գտնվում է Մոսկվայում, մինչդեռ նա իրականում Սոչիի ափին գտնվող հանգստավայրում է։

Ըստ պարբերականի՝ փաստը, որ Պուտինի գտնվելու վայրի վերաբերյալ պաշտոնական տվյալները կարող են իրականությանը չհամապատասխանել, պարզ է դարձել նրա ինքնաթիռի տեղաշարժի ուղղությունների վերլուծության շնորհիվ։  

«Պուտինի շրջապատից»  հայտնի է դարձել, որ նրա սևծովյան նստավայրում ՝ Բոչարով Ռուչեյում, գրասենյակ է ստեղծվել, որը Նովո-Օգարևոյի իր նստավայրի գրասենյակի ճշգրիտ պատճենն է:

Հավելվում է նաև, որ իրականում Պուտինը Սև ծովի ափին է գտնվում առնվազն ամռան վերջից, բայց նա չի ցանկացել հաղորդել այդ մասին:

«Բոլորը սպասում էին կորոնավիրուսի երկրորդ ալիքին: Նման պահերին, ըստ Կրեմլի, մարդիկ պետք է մտածեն, որ նախագահը մայրաքաղաքում է», – հրատարակությանը պատմել են իրազեկ աղբյուրները։

Ամփոփելով հոդվածը՝ գերմանական պարբերականը հեգնում է՝ հարց է ծագում, թե արդյոք նախագահի գրասենյակի սովորական աշխատողները կարող են կրկնել Պուտինի ռազմավարությունը:

«Ամեն դեպքում, տեսակոնֆերանսի համար խորհուրդ է տրվում ձեր տանը և արձակուրդային կացարանները հավասարազոր սարքավորել», – նշում է Der Spiegel-ը։